Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Նշվում է, որ հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի:

 

Հիշեցնենք, որ  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսվում էր անցկացնել հունիսի 12-ին:


 

Քաղաքականություն