ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սպիտակ տան բակում մոդելը Բայդենի հետ լուսանկարվելուց հետո հանել է հագուստը

ԱՄՆ  նախագահի կեցավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպված միջոցառման մասնակիցներից մեկը կիսով չափ մերկացել է ներկաների առջև: Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։

 

Ինչպես նշում է կայքը, խոսքը տրանսգենդեր դերասանուհի և մոդել Ռոուզ Մոնտոյայի մասին է, որը եղել է ԼԳԲՏՔ+ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների համար Սպիտակ տանը կազմակերպված ընդունելության հյուրերից:

27-ամյա մասնակիցը Սպիտակ տան պարտեզում լուսանկարվել է նախագահ Ջո Բայդենի հետ: Որոշ ժամանակ անց նա հանել է բլուզն ու կիսամերկ մնացել:

Ավելի ուշ Մոնտոյան հավելել է, որ Վաշինգտոնում հանրային վայրում մերկանալը կարգազանցություն չէ:

Պարբերականը նշում է, որ միջոցառմանն ԱՄՆ նախագահը, դիմելով ներկաներին, ասել է, որ «նրանք իր հանդիպած ամենաքաջ ու ոգեշնչող մարդկանցից են»:

 

Քաղաքականություն