Բայդենը Սի Ծինփինին բռնապետ է անվանել

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երեկոյան Կալիֆոռնիայում կայացած քաղաքական դրամահավաքի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է «բռնապետ»՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ իր վերջին այցով «առաջընթաց» է գրանցել Վաշինգտոնի ու Պեկինի միջեւ հարաբերությունների վերականգնման գործում, հայտնում է CNN-ը։

 

«Պատճառը, թե ինչու Սի Ցզինպինը շատ վրդովվեց, երբ ես խփեցի այդ օդապարիկը, որի մեջ լրտեսական սարքավորումներով լի երկու տուփ էր, այն է, որ նա չգիտեր, որ դրանք այնտեղ են: Ես լուրջ եմ ասում: Դա մեծ ամոթ է բռնապետների համար, երբ նրանք չգիտեին, թե ինչ է տեղի ունենում», - ասել է Բայդենը դրամահավաքի մասնակիցներին՝ նկատի ունենալով չինական լրտեսական օդապարիկը, որը ԱՄՆ-ն ցած իջեցրեց այս տարվա սկզբին:

Քաղաքականություն