Կրկին կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։Հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»:

 

Քամին հարավարևմտյան է` 3-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

 

Երևան քաղաքում հունիսի 27-30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հունիսի 27–ի գիշերը եղել է 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +30...+32 աստիճան։

Քաղաքականություն

Պատահարներ