«Հյուսիսային պողոտայի թանկարժեք սալաքարերը հետիոտնի ներգործության արդյունքում չեն փշուր-փշուր եղել». Դեմոյան


 

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն, հազար անգամ ասվել է, մեկ անգամ էլ ենք ասում․ Հյուսիսային պողոտայի գրանիտե թանկարժեք սալահատակը պարբերաբար վերածվում է ջարդուփշուր եղած խճազանգվածի, որովհետև 20 միավոր ծառ ոռոգելու համար 10 տոննա քաշ ունեցող բեռնատարը մտցնում եք բանուկ հատված ու ամբողջ ճեմափողոցի հերն անիծում եք։


Երեկ նույն տեսարանն էր։ Լավ, ինչքա՞ն կարելի է բացատրել։ Հենց հիմա գնացեք ու Հյուսիսային պողոտայի սկզբնամասում փորձեք քայլել։ Հաստատ այդ սալաքարերը հետիոտնի կամ հեծանիվի ներգործության արդյունքում չեն փշուր-փշուր եղել․․․»:

Քաղաքականություն