Ֆրանսիան 20 մլն եվրո կհատկացնի ցույցերի ժամանակ վնասված տեսախցիկների վերանորոգման համար․ նոր մանրամասներ՝ Ֆրանսիայից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է ոստիկանական զորանոցներ։ Նախագահը ոստիկաններին ևս մեկ անգամ հիշեցրել է՝ աջակցում է նրանց։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի աղբյուրը: Նշենք, որ այցը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 3-ին։ 

 

Այս գիշեր Ֆրանսիայում անկարգություններին մասնակցած ավելի քան 70 մարդ է ձերբակալվել։ Այս մասին էլ գրում է BFMTV հեռուստաալիքը։

 

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դամանինն ուշ երեկոյան հայտարարել է, որ Ֆրանսիայի Կառավարությունը որոշել է 20 մլն եվրո հատկացնել՝ ֆրանսիական քաղաքներում անկարգությունների ժամանակ վնասված տեսախցիկների վերանորոգման համար։ 

 

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ֆրանսիայի ոստիկանները ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել էին 17-ամյա դեռահաս մի տղայի՝ Նահել Մ․-ին, որը, ըստ ուժայինների, հրաժարվել էր կատարել իրենց պահանջները: Ֆրանսիայի մի շարք քաղաքներում դեպքից հետո անկարգություններ են սկսվել, որոնք դեռևս շարունակվում են։ 

Քաղաքականություն

Պատահարներ