ՀՀ-ում վախենալու բան չկա․ սեյսմոլոգը՝ Ադրբեջանում գրանցված երկրաշարժի և դրա հետևանանքերի մասին

Այն, ինչ կատարվեց երեկ՝ Ադրբեջանում կեսգիշերին, դա միջին կամ նույնիսկ միջինից թույլ ուժգնութամբ երկրաշարժ էր։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, Երկրաբանական  գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն՝ անդրադառնալով այսօր՝հուլիսի 4-ի կեսգիշերն անց Ադրբեջանում գրանցված երկրաշարժին։ 

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի երկրաշարժի հետ կապված Հայաստանում սեյսմիկ տեսնակյունից անհանգստանալու կարիք չկա։

 

«Այս երկրաշարժի հիպոկենտրոնը բավականին խորն է եղել, ինչի հետևանքով երկրաշարժը ուժեղ չի զգացվել» ,- ասաց սեյսմոլոգն ու ընդգծեց հետևյալ փաստը՝ երկրի ընդերքում որքան խորն են գրանցված ցնցումները, այնքան երկրի մակերևույթին թույլ են զգացվում։ Պատճառը՝ տարածության մեջ ցնցման ուժգնության մարումն է։

 

Սեյսմոլոգը հիշեցնում է փետրվարին Թուրքիան ցնցած ուժգին երկրաշարժերն ու ընդգծում՝ թեև Ադրբեջանում գրանցված երկրաշարժի արդյունքում փլուզումներ և ավերածություններ չեն գրանցվել, սակայն Բաքվում բնակիչների հիստերիայի և խուճապի արդյունքում շատերը լքել են իրենց տները, որոշներն էլ գիշերել են փողոցներում։ 

 

«Ժողովուրդը, հաշվի առնելով Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ծանր հետևանքները, զգուշավորություն են ցուցաբերել»,- ասաց սեյսմոլոգը։

 

Պատասխանելով հարցին՝ մի՞թե Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը հնարավոր է  անդրադառնա Հայաստանի վրա, սեյսմոլոգը հանգստացնող կոչեր հղեց ժողովրդն ու ասաց․ 

«Սեյսմիկ տեսանկյունից վախենալու բան չկա։ Խաղաղ եղեք ու առանց երկրաշարժերի»։ 

 

Նշենք, որ ժամեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությունով 2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են  Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, Թավշուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 

Քաղաքականություն

Պատահարներ