Նիկոլ Փաշինյանի ելույթը սպառիչ էր. վարչապետի աշխատակազմն արձագանքել է Օսկանյանի հայտարարություներին․ «ՀԺ»

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի խնդրանքով արձագանքել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին՝ կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների հետ:

 

«Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթից և հարցուպատասխանից հետո չի եղել մինչ օրս որևէ մեկնաբանություն, որին լրացուցիչ արձագանքելու կարիք ենք տեսնում: 

Ընդհանուր առմամբ բոլոր մեկնաբանությունների համատեքստում կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի ելույթը սպառիչ էր, և որևէ լրացման կարիք չկա»,- ասել է մամուլի քարտուղարը:

 

Նշենք, որ Վարդան Օսկանյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, այսօր ասել էր.

 

«Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի և ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: Այսօր այլընտրանք կա այն ամենին, ինչը փորձում է անել Փաշինյանը։ Պատերազմը, որը հաճախ մեզ փորձում են մատուցել որպես անխուսափելի, բացառված էր։ Պատերազմը Փաշինյանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում»:

Քաղաքականություն

Պատահարներ