Պուտինին տեղեկացվել է լրագրող Միլաշինային և փաստաբան Նեմովին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրող Ելենա Միլաշինային և փաստաբան Ալքսանդր Նեմովին Չեչնիայում դաժան ծեծի ենթարկելու միջադեպը շատ լուրջ է համարել, որը նրա խոսքերով՝ բավականին եռանդուն միջոցներ է պահանջում։ Այսօրվա հեռավար ճեպազրույցում նա նշել է, որ միջադեպի մասին Պոտինին տեղեկացվել է։

 

«Նովայա գազետա»-ի լրագրող Միլաշինան և փաստաբան Նեմովը Չեչնիա էին գնում Զարեմա Մուսաևայի դատավարությանը ներկա լինելու նպատակով, ում 2022-ի հունվարին Չեչնիայի հատուկ ծառայությունները առևանգել էին Նիժնի Նովգորոդից։ Նեմովը նրա փաստաբանն է։ Մինչ դիմակավորված անհայտ անձինք ճանապարհին նրանց դաժան ծեծի էին ենթարկում, Գրոզնիի դատարանը չեչեն ակտիվիստների մայր Մուսաևային այսօր դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման։

 

Հիշեցնենք՝ Չեչնիայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել փաստաբան Ալեքսանդր Նեմովին և «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինային, ովքեր հանրապետություն էին եկել դատավարության մասնակցելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ