ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է՝ քանի մարդ է Բաքվում բուժօգնության կարիք ունեցել երկրաշարժից հետո

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո մայրաքաղաք Բաքվում 34 մարդ է դիմել բուժօգնության համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Հաղորդվում է, որ շտապ բուժօգնության կայաններ են դիմել 26 կին, 5 տղամարդ և 3 երեխա։ Տուժածներից 32-ին տեղում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, մինչդեռ 2-ը հոսպիտալացվել են։

 

Նշվում է, որ տուժածների գանգատները մեծ մասամբ կապված էին զարկերակային բարձր ճնշման, սթրեսի նկատմամբ օրգանիզմի սուր արձագանքի, տարատեսակ վնասվածքների ու ցավերի հետ։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 00:01-ին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք: Ցնցումները բավական ուժգին զգացվել են Բաքվում և Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում։ Մայրաքաղաքում շատերը խուճապահար լքել են տները։

Քաղաքականություն

Պատահարներ