ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոստիկանները ճանապարհի մեջտեղում առանց վթարային լույսերը միացնելու կանգնել քաղցր-մեղցր զրուցում են». օգտատեր

Հունիսի 22-ին հրապարակված տեսանյութի կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հաղորդում էր ներկայացրել ՆԳՆ՝ խնդրելով իրականացնել ծառայողական քննություն:

 

ՆԳՆ-ից պատասխանել են, որ տեսանյութի հիման վրա սկսվել է ծառայողական ուսումնասիրություն:

 

Ավելի վաղ Սևադա Ղազարյան անվամբ օգտատերը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Էս նախկինները չեն թողնում էլի նորերն աշխատեն։ Ամեն կերպ խոչընդոտում են երթևեկությանը:

 

Իսկ եթե լուրջ․ ճանապարհի մեջտեղում առանց վթարային լույսերը միացնելու կանգնել քաղցր-մեղցր զրուցում են ու թքած, թե երթևեկությունը չի խանգարվում, հետևը մեքենաներ չեն գալիս կանգնում։ Իրենց զրույցն ավելի կարևոր ա։ Դավիթաշեն, Տ․ Պետրոսյան 39։ 21․06․2023թ․ ժամը 10։30-ի»: կողմերը

 

Մանրամասնները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ