ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տասը զոհ, 100 վիրավոր․ նոր մանրամասներ՝ Պաղեստինում տեղի ունեցող ռազմական գործողություններից

Համընդհանուր գործադուլի կոչ է արվել Պաղեստինի Ջենին քաղաքի բոլոր գործատուներին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

 

Ակնկալվում է, որ աշխատող գրասենյակներն ու ձեռնարկությունները կփակվեն՝ ի պատասխան համընդհանուր գործադուլի կոչերի։

 

Նշվում է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմն Իսրայելի ռազմական այս գործողությունները որակել է՝ որպես «ռազմական հանցագործություն»:

 

Հաղորդվում է, որ ըստ իշխանությունների՝ Ջենինում մինչ այս պահը հայտնի է տասը պաղեստինցու զոհվելու մասին։ Կա 100 վիրավոր, որոնցից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են: 

 

BBC-ն վկայակոչելով Պաղեստինի կարմիր մահիկին, հայնում է՝ Ջենինի փախստականների ճամբարից, որտեղ շուրջ 14 հազար մարդ է բնակվում, տարհանվել է 3000 մարդ։ Կարմիր մահիկի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ կազմակերպության անձնակազմերը դժվարությամբ են իրականացրել մարդկանց տարհանման աշխատանքները՝ ճամբարում վնասված ճանապարհների պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ