ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թել Ավիվում 23-ամյա ահաբեկիչը մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ապա դանակահարել նրանց

Թել Ավիվում 23-ամյա ահաբեկիչ Հասին Խլիլան մեքենայով մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, որից հետո դանակահարել է պատահական անցորդներին։

«Իսլամական ջիհադի» անդամ Խալեդ ալ-Բաթշն ասել է, որ Թել Ավիվում հարձակումը դիմադրության նախնական պատասխանն է Ջենինում տեղի ունեցողին, որտեղ Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ահաբեկչություն է եղել Թել Ավիվում: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ սա ենթադրաբար կրկնակի ահաբեկչություն է: Նրանք հայտնում են 1 զոհի, 10 վիրավորի մասին, որոնցից 3-ի վիճակը ծանր է։

Քաղաքականություն

Պատահարներ