Զախարովան պատասխանել է Մակրոնի հայտարարությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը հակասական հայտարարություններ է անում և ագրեսիվ քայլեր ձեռնարկում, ինչը հարցեր է առաջացնում նրա վիճակի վերաբերյալ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Մայիսի 6-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ։


«Այդ դեպքում ինչ վիճակում է գտնվում Ֆրանսիայի նախագահը, որը նման հակասական հայտարարություններ է անում և նման ագրեսիվ քայլեր անում»,- ի պատասխան նշել Է Զախարովան։


Ավելի վաղ Ֆրանսիայի առաջնորդը բրիտանական The Economist ամսագրին տված հարցազրույցում հնարավոր էր համարել Ուկրաինա զորք ուղարկելու հարցի քննարկումը Կիևի խնդրանքի դեպքում, «եթե ռուսական ուժերը ճեղքեն ռազմաճակատի գիծը»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ այս խոսքերը լարվածության աննախադեպ նոր փուլ են:

Քաղաքականություն