Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում Իլոն Մասկին

Meta-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը պատասխան հարված է հասցնում գործարար Իլոն Մասկին՝ գործարկելով Threads անվանումով նոր ծառայություն, որը հանդիսանում է Twitter-ի անմիջական մրցակիցը: 

Այս հարթակում օգտատերերը կկարողանան կարճ տեքստային հաղորդագրություններ տեղադրել, հավանել, մեկնաբանել և տարածել դրանք, իսկ ծառայությունը կլինի ամբողջովին անվճար և առանց հասանելի հաղորդագրությունների քանակի սահմանափակումների: 

iOS App Store հարթակի համար արդեն հասանելի է նախնական պատվեր: 

Նշվում է, որ հիմնական ներբեռնման համար այն հասանելի կդառնա 2023 թվականի հուլիսի 6-ին։

Քաղաքականություն