Առաջիկայում սպասվում է իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում սպասվում է իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդութամբ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հերթական Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Ցավոք սրտի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող «Խաղաղության պայմանագիրը» դեռևս ստորագրման ենթակա չէ։ Հույս ունեմ՝ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով» ,- շեշտեց վարչապետը։ 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև վաշինգտոնյան բանակցություններում շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, բայց որոշակի առաջընթաց կա։ 

 

«ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու- Ստեփաբնակերտ երկխոսության միջազգայի մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի» ,- հայտարարեց Փաշինյանը։

Քաղաքականություն