Հիմա պետք է կանգ առնել․ Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Հիմա պետք է կանգ առնել, առանց նախապայմանների նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ 

 

«Մենք պետք է ամեն ինչ որոշենք բանակցությունների սեղանի շուրջ» ,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը չպետք է կախված լինի Վաշինգտոնից։

 

«Դա Ռուսաստանի և Բելառուսի գործն է»,- նշել է նա։ 

 

Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայի հետ խաղաղության մասին խոսակցությունը հնարավոր է միայն հիմա, քանի որ դա տեղի չի ունենա նրա հակահարձակումից հետո։

 

Նշենք նաև, որ Լուկաշոնկոն նույն հանդիպման ժամանակ նշել էր, որ Զելենսկին նույնիսկ հատուկ գործողությունից առաջ է պայմանավորվել Արևմուտքի հետ «կռվել մինչև վերջին ուկրաինացին»։ 

Քաղաքականություն