«ՌԴ-ն ողջունում է հայ-ադրբեջանական վերջին բանակցություններում գրանցված առաջընթացը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է վերջերս Վաշինգտոնում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները. «Մենք ողջունում ենք բանակցություններում ձեռք բերված առաջընթացն ու այդ ուղղությամբ բոլոր դրական քայլերը։

 

Ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել կողմերի մոտեցումների ներդաշնակեցման համար։ Մասնավորապես, նախատեսվում է նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան, հնարավոր է նաև եռակողմ հանդիպում։ Եթե նման տեղեկություն լինի, անպայման կհայտնենք»։

Քաղաքականություն