ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավոք, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման. վարչապետ

Կառավարության նիստի մեկնարկին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանը նշել է, վաշինգթոնյան վերջին բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի դինամիկա կա: 

 

«Որքան էլ իրերի դրությունն այսօր դժվար է՝ բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակերում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»:

 

Նա հայտնել է,  որ առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ:

 

«Ցավոք, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգթոնում արձանագրված դրականը»,- ասել է  Փաշինյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:  

Քաղաքականություն