Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է Լուկաշենկոյի և Պրիգոժինի խոսակցությունները

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը գաղտնալսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինի խոսակցությունները Ռուսաստանում վերջին հեղաշրջման փորձի ժամանակ։ Այս մասին լրագրողական հետաքննությունից հետո հայտնել են ARD մեդիախմբի անդամ գերմանական հեռարձակողները: 

Ըստ լրագրողների՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն ավելի լավ է տեղեկացված Ռուսաստանում հեղաշրջման փորձի մասին, քան նախկինում ենթադրվում էր։ Թե հատկապես կուլիսային ինչ խոսակցություն է եղել, հրապարակման մեջ տվյալներ չեն ներկայացվել: 

Քաղաքականություն

Պատահարներ