Գերմանիան Ուկրաինային կասետային զինամթերք չի մատակարարի

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, համաձայն կասետային զինամթերքի օգտագործման և տարածման անթույլատրելիության մասին կոնվենցիայի, դրանք Ուկրաինային չի մատակարարի։ Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն։ 

Հիշեցնենք, որ ուկրաինական բանակին կասետային ռումբեր փոխանցելու հարցը քննարկվել էր ԱՄՆ-ի կողմից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։

«Ես հետևել եմ մամուլի հրապարակումներին։ Մեզ համար՝ որպես մասնակից պետության, Օսլոյի համաձայնագիրը ուժի մեջ է և կիրառվում է», - պատասխանել է Բերբոքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ծրագրերը Կիևին կասետային զինամթերք մատակարարելու վերաբերյալ:


 

Քաղաքականություն

Պատահարներ