Ջերմաստիճանը զգալի կնվազի. առաջիկա օրերի եղանակը

Այսօր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ըստ հաղորդագրության` հուլիսի 8-11-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը այսօր մի փոքր էլ կբարձրանա, իսկ հետո աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

 

Ցերեկային ժամերին Երևանում կգրանցվի 35-37, գիշերը` 20-22 աստիճան տաքություն։


Քաղաքականություն