«Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ ահաբեկիչներին Շվեդիայի աջակցության պատճառով։

 

«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց չենք կարող հավանություն տալ նրանց, ովքեր սատարում են ահաբեկիչներին։ Մենք Շվեդիայից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների կատարում»,-ասել է Էրդողանը։

 

Նա նշել է, որ մտադիր է Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում գործընկերների հետ քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության հետ կապված խնդիրները:

Քաղաքականություն

Պատահարներ