Ուկրաինան և Սլովակիան պայմանավորվել են համատեղ արտադրել «Զուզանա 2» հաուբիցներ

Ուկրաինան և Սլովակիան համատեղ կարտադրեն «Զուզանա 2» 155 միլիմետր տրամաչափի հաուբիցներ, կնքվել է համապատասխան պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Կնքվել է պայմանագիր 16 հատ «Զուզանա 2» ինքնագնաց հաուբիցների արտադրության համար, իհարկե, աշխատում ենք հրացանների և պարկուճների այլ համատեղ արտադրությունների վրա։ Սա շատ կարևոր է»,- հայտարարել է Զելենսկին իր սլովակ գործընկեր Զուզանա Չապուտովայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Զելենսկին հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո առաջին անգամ հուլիսի 7-ին ժամանել է Սլովակիա։ 

 

Ավելի վաղ նա Պրահայում հանդիպել էր Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ, Չեխիայի ղեկավարը Կիևին խոստացել էր ռազմական աջակցություն, այդ թվում՝ ուղղաթիռներ։

Քաղաքականություն

Պատահարներ