Բայդենը՝ Ուկրաինային կասետային արկերի մատակարարման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումները ժամանակավոր միջոց են այն ժամանակահատվածի համար, քանի դեռ արևմտյան երկրները չեն ավելացրել սովորական արկերի արտադրությունը: 

ԱՄՆ-ն ուրբաթ հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որտեղ առաջին անգամ ներառվել են 155 միլիմետրանոց DPICM տիպի հրետանային արկեր՝ կասետային զինամթերք, որոնք արգելված են աշխարհի շատ երկրներում: Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների հետ հարցազրույցը, հայտնել էր, որ Ուկրաինային կասետային զինամթերքի հնարավոր ուղարկումը ժամանակավոր միջոց կլինի, որը կոչված կլինի ժամանակ շահել մինչև ԱՄՆ-ում սովորական հրետանային արկերի արտադրության ավելացումը, ինչը կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականի գարուն: 

«Ես ի վերջո ընդունեցի պաշտպանության նախարարության հանձնարարականը՝ ոչ թե մշտապես, այլ այս անցումային շրջանի համար, մինչև այն պահը, երբ մենք կունենանք ավելի շատ 155 միլիմետրանոց տրամաչափի զենք և զինամթերք ուկրաինացիներին փոխանցելու համար, նրանց տրամադրել որևէ բան՝ մերժման շատ ցածր տոկոսով»,-ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Նրանք փորձում են ճեղքել այդ խրամատները և կանգնեցնել այդ տանկերը։ Բայց դա հեշտ լուծում չէր», - հավելել է նա: 


 

Քաղաքականություն

Պատահարներ