«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփն այս հարցում իրեն միակն է համարել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է միակը, ով կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։

 

«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է հանդես գալ հետևյալ խոստումով. «Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը»: Մենք գնում ենք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ», - ասել է Թրամփը տեղի ունեցած հանրահավաքում։

 

Հանրապետականը ևս մեկ անգամ հայտարարել է, որ եթե հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում, ապա 24 ժամվա ընթացքում վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ 

 

«Բոլորը մտածում են՝ կարո՞ղ եմ դա անել: Իհարկե, կարող եմ»,- ասել է Թրամփը:

Քաղաքականություն

Պատահարներ