Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մասին

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խոսել է եղբոր՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա ու դեսպան Միքայել Մինասյանի հետ հարաբերությունների մասին։ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասել է. 

«Հեղափոխությունից առաջ՝ 2014 թվականից, որևէ շփում չի եղել նրա հետ»,- նշել է Գրիգոր Մինասյանը, որը ՀՀԿ-ի իշխանության օրոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքական թիմից էր։ 

Օգտատերերից մեկը նաև հետաքրքրվել էր, թե ՀՀ երրորդ նախագահի դստեր ամուսինը, գույքի և հարստության օրինականությունը ճշտվե՞լ է, կա՞ն վարույթներ այդ փաստի վերաբերյալ։

 

Նախարարն ասել է․ «Ես՝ որպես արդարադատության նախարար, իմ գործունեության իրականացման շրջանակներում որևիցե ձևով նույնիսկ հնարավորություն չունեմ այդ գործերին ծանոթանալ, միջամտել, հարցը պետք է ուղղել վարույթ իրականացնողին, կարծում եմ»։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ