Սպիտակ տունը՝ Ռուսաստանի հետ պատերազմի մասին

ԱՄՆ-ի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Ռուսաստանի հետ պատերազմին չներքաշվելու սկզբունքներից։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հակամարտության հենց սկզբում ձևակերպել է երկու հիմնարար սկզբունք, որոնք կասկածի տակ չեն դրվում։ Նախ՝ ԱՄՆ-ն չի պատերազմում Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, երկրորդ՝ ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին չի տրամադրում զենք, որը նրանք կարող են օգտագործել ռուսական տարածքը խոցելու համար։ Սալիվանը հավելել է, որ այս սկզբունքներին հավատարիմ են մնում այսօր և կմնան վաղը: 

Ուկրաինան դեռ չի կատարել ՆԱՏՕ-ին միանալու պահանջները։ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշնակիցները աջակցություն կցուցաբերեն Ուկրաինային։ «Երբ Պուտինը սկսեց այս պատերազմը, նա ակնկալում էր, որ Արևմուտքի միասնությունը կխզվի, ՆԱՏՕ-ն կմասնատվի, և Ուկրաինային աջակցությունը ժամանակի ընթացքում կթուլանա: Նա սխալվեց»,- ասել է նա: 

«Մենք ուկրաինացիների հետ ենք, որոնք պայքարում են իրենց ազատության և անկախության համար։ Վիլնյուսում նախագահ Բայդենը կներկայացնի տեսլական, որը կանդրադառնա ժամանակակից մարտահրավերներին, ներառյալ ռուսական ագրեսիան ու կլիմայի փոփոխությունը»,- ասել է Սալիվանը: 


 

Քաղաքականություն

Պատահարներ