Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, ինչի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

ԿԽՄԿ-ի Ադրբեջանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովայի խոսքով՝ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։ 

Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ