ՌԴ Դաշնության խորհրդում մեկնաբանել են Էրդողանի՝ «Ազով»-ի հրամանատարներին Կիևին հանձնալու որոշումը

Անկարայի կողմից Կիևին «Ազով» ազգային գումարտակի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է և ճանաչված է ահաբեկչական)՝ Թուրքիայի տարածքում գտնվող հրամանատարների հանձնումը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտմամբ, ինչպես նաև հայտարարությունները ՆԱՏՕ Ուկրաինայի արագացված մուտքի մասին, վկայում են, որ Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամական երկրի։ Այս կարծիքը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը։

«Անցած շաբաթների իրադարձությունները, ցավոք, ակնհայտորեն ցույց են տալիս, որ Թուրքիան աստիճանաբար և անշեղորեն շարունակում է չեզոք երկրից վերածվել ոչ բարեկամ երկրի։ 2023 թվականի հուլիսի 7-ին Զելենսկու Անկարա կատարած այցից հետո թուրքական կողմը սադրիչ որոշումներ է ընդունել։ Թուրքական իշխանությունները Կիևին են հանձնել «Ազով» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներին, որոնք ենթադրաբար պետք է տնային կալանքի տակ մնային Թուրքիայում մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը (սա հիմնաքարային պայմանավորվածություն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շրջանակում): Թուրքիան միտումնավոր անտեսեց դա: Բացի այդ, նա հանդես եկավ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված ընդունման և Ուկրաինայում հարձակողական անօդաչու սարքերի գործարանի կառուցման օգտին»,- ասել է սենատորը։

Նրա կարծիքով՝ նման ոչ բարեկամական քայլի հիմք են հանդիսացել ինչպես ՆԱՏՕ-ի ճնշումը, այնպես էլ հացահատիկի գործարքի փաստացի դադարեցումը։

«Մի քանի երես ունեցող Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում էլ է հիմար և իմպուլսիվ որոշումներ  կայացրել. նա սիրախաղ էր անում «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն) հետ, ազդում էր ռուսական ինքնաթիռների ընկնելու վրա, անօդաչու սարքեր էր տրամադրում Ուկրաինային, թյուրքալեզու ժողովուրդներին գրգառում էր՝ ստեղծելու Մեծ Թուրանը»,- նշել է Բոնդարյովը։

«Նման պահվածքն այլ կերպ չի կարելի անվանել, քան թիկունքից դանակով հարված»,- հավելել է Դաշնության խորհրդի կոմիտեի ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ հայտարարել է, որ երկիր է վերադառնում Թուրքիայում գտնվող «Ազով» ազգային գումարտակի հրամանատարների հետ։ Մինչ այդ՝ ուրբաթ, նա հանդիպել էր Էրդողանի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ