Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն․ Ավինյան

Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասել է փոխքաղաքապետը։

 

Նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը նշել է, որ շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:

 

«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատել է նա։


 

Քաղաքականություն

Պատահարներ