Ջերմաստիճանը դարձյալ կբարձրանա. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

 

Քամին կլինի հյուսիսարմտյան` 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը, հուլիսի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 6–8 աստիճանով։

 

Երևան քաղաքում հուլիսի 12-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։

 

 

Քաղաքականություն