Կազանում 60 ֆուտբոլասերներ են բերման ենթարկվել

Կազանում ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 60 ֆուտբոլասերների, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ձերբակալվածները «խախտել են հասարակական կարգը» Նիժնի Նովգորոդից Թաթարստան մեկնող գնացքում։

 

«Հուլիսի 14-ի երեկոյան ՌԴ ՆԳՆ Կազանի գծային տնօրինության հերթապահ ստորաբաժանումը հաղորդագրություն է ստացել, որ Նիժնի Նովգորոդ-Կազան էլեկտրագնացքի ուղևորները վնասում են գույքը և խախտում հասարակական կարգը: Գնացքը Կազան ժամանելուն պես ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել և ոստիկանության տարածքային բաժին են հանձնել 35 քաղաքացու»,- հայտնել են ոստիկանությունից։

 

28 անձի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ՝ մանր խուլիգանության հոդվածով: Ընդհանուր առմամբ, ըստ գործակալության, հուլիսի 14-ից Կազանի ոստիկանության բաժիններ են տարվել 58 երկրպագու, որոնցից 55-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագուներ են։ 47-ը 48 ժամով կալանավորվել են։ 

 

Նշվում է, որ Ֆուտբոլի Ռուսաստանի Սուպերգավաթի խաղը կանցկացվի Կազանում։ Գավաթի համար կպայքարեն ԲԿՄԱ-ն և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Քաղաքականություն