Սևանում քաղաքացին անցել է լողանշանները, չի կարողացել ափ վերադառնալ. օգնել են ջրափրկարարները

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին, ժամը 16։50-ին Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։

 

Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ս․ Հ․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են ափ։

Քաղաքականություն