Պատանի ըմբիշները Թուրքիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները հուլիսի 31-ից Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը: Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից։

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը մարզիչներ Գագիկ Խաչատրյանի, Ալեքսան Հովհաննիսյանի և Էդգար Խաչատրյանի ղեկավարությամբ առաջնությանը կմասնակցի 9 ըմբիշով:

 

Թիմում ընգրկվել են Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ), Արթուր Բրոյանը (51 կգ), Յուրի Կարապետյանը (55 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Պետրոս Աշկարյանը (65 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն Գոռ Բունիաթյանը (45 կգ), Միհրան Սլոյանը (48 կգ), Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Արեն Հայրապետյանը (60 կգ), Վլադիմիր Ազարյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (71 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ), Վարուժան Հովհաննիսյանը (92 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ):

 

Ազատ ոճայինները հանդես կգան մարզիչներ Արշակ Հայրապետյանի և Արմեն Շահվերդյանի ղեկավարությամբ:

 

Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի օգոստոսի 6-ին:

Քաղաքականություն