Կիլոմետրանոց հերթեր՝ Վերին Լարսի վրացական անցակետի մոտ․ ինչ է հայտնի

Տևական ժամանակ է, ինչ Վերին Լարսի անցակետի դեպի վրացական անցակետ տանող ավտոճանապարհին՝ չեզոք գոտում, ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են գոյացել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Կայքի ընթերցողներից հայտնում են, որ պատճառը վրացական անցակետի թերի աշխատանքն է, քանի որ շատ դանդաղ են աշխատում, կամ ուղղակի չեն աշխատում:  

Մարդատար ու բեռնատար մեքենաները ստիպված են մի քանի օր անցկացնել Վրաստան մուտք գործելու համար կամ ոտքով անցնել այդ ճանապարհը:Ոտքով անցնելու դեպքում էլ անցակետում կրկին պետք է ժամերով սպասեն, որպեսզի իրենց հերթը հասնի:

 Ըստ տեղեկությունների՝ հերթերի պատճառով առաջացել է մոտ 3 և ավելի կմ երկարությամբ խցանում:

Քաղաքականություն

Պատահարներ