ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ վերսկսել հումանիտար օգնության մատակարարումը Արցախ

ԿԽՄԿ-ն պատրաստ է կողմերի համաձայնությամբ աջակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ պատասխանելով մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսման հնարավորության մասին հարցին։
 

«Մենք պատրաստ ենք աշխատել և աջակցել քաղաքացիական բնակչությանը՝ իհարկե ունենալով կողմերի համաձայնությունը մեր տեղաշարժի համար։ Այս հարցի շուրջ երկխոսությունը շարունակվում է», - ասել է Ամատունին։
 

Հուլիսի 22-ին ԿԽՄԿ աշխատակիցները հուլիսի 14-ից հետո առաջին անգամ Արցախից հիվանդներ են տեղափոխել Հայաստան: Ստեփանակերտը հայտարարել էր նաև, որ Ադրբեջանն արգելում է ԿԽՄԿ-ին անգամ խիստ անհրաժեշտ դեղամիջոցների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ:

Քաղաքականություն

Պատահարներ