Նման բան չկա․ սուտ խոսակցություններ են․ Արտյոմ Երանոսյանը՝ կթվորուհու ձեռքից գումար վերցնելու մասին

Այսօր «Հրապարակ»-ին ահազանգել է Երանոսյանի անասնագոմում որպես կթվորուհի աշխատող տիկին Ալվարդը և հայտնել, որ Վերին Շորժա բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեկ տարի առաջ իր ձեռքից վերցրել է Կարմիր Խաչի կողմից տրամադրած գումարը և ետ չի վերադարձնում։ 

 

Նա նաև տեղեկացրել է, որ «Կարմիր խաչն» իրեն 200 հազար դրամ գումար է տրամադրել՝ որպես օգնություն։ Ադրբեջանցիների կրակոցից որոշ ժամանակ առաջ տիկին Ալվարդը ուսի շրջանում վնասվածք է ստացել։ Նշել է՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում բժշկական օգնություն է ստացել, հիմա վնասված տեղը ապաքինվել է․ 

 

«Տարան հիվանդանոց, ասկոլկեն հանել են, դզվել եմ արդեն» ,- Հրապարակին է ասել տիկին Ալվարդը։

 

«Արդեն 1 տարի ա ես ընկել եմ իր հետևից, որ էդ գումարը տա, խաբում, չի տալիս։ Ասում ա՝ էսօր-էգուց, ձեռս փող չկա, կտամ» ,- ասել է տիկին Ալվարդը։

 

Auroranews-ը կապ հաստատեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանի հետ, որը, սակայն կտրուկ մերժեց տարածվող ինֆորմացին։ Նա ասաց, որ կինը ստում է։ 

 

«Նման բան չկա՝ դրանք սուտ խոսակցություններ են։ Եթե հետաքրքում է՝ կարող եք զանգել բուժկենտրոն ու հարցնել։ Դեպքը արձանագրած կլինեն, եթե վիրավորված լինի։ Կրկնում եմ՝ նման բան չկա» ,- մեզ հետ զրույցում ասաց Արտյոմ Երանոսյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ