«Որտեղ կա X, այնտեղ կա V և Z». Մեդվեդևը` Twitter-ի տարբերանշանը փոխելու մասին

«Որտեղ կա X, այնտեղ կա V և Z». Դմիտրի Մեդվեդևը Twitter-ի տարբերանշանը փոխելու վերաբերյալ գրառում է արել: 

 

Նշենք, որ  ՌԴ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Ուկրաինայում ռուսական ռազմական տեխնիկայի Z և V տառերի նշանակությունը: 

 

Ռուսական ռազմական տեխնիկայի վրա պատկերված Z տառը նշանակում է «Հաղթանակի համար», իսկ V տառը`  «Ուժ ճշմարտության մեջ»,  և «Խնդիրը կկատարվի»: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կապույտ թռչնին կփոխարինի X-ը։ Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը կիրակի օրը պարզաբանել է, որ սոցիալական ցանցը զարգացնելու համար կվերաբրենդավորի և կփոխարինի հայտնի կապույտ թռչնի լոգոն X տառով։

 

Քաղաքականություն

Պատահարներ