ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնչում են Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի

Թեհրանի Հայ Առաքելական թեմի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջել են հանուն Արցախի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 12:00-ից կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների։
 

«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։  Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։

Քաղաքականություն

Պատահարներ