ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոպենհագենում ցուցարարները կրկին այրել են Ղուրանը

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ՝ Իրաքի դեսպանատան դիմաց ցուցարարները կրկին այրել են մահմեդականների սուրբ գիրքը համարվող Ղուրանը: Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցները «Դանիացի հայրենասերներ» ծայրահեղ ազգայնական խմբավորման ներկայացուցիչներ են։ Այս մասին հայտնում է Свежести-ն: 

 

Սա «Դանիացի հայրենասերների» երկրորդ նման ակցիան է մեկ շաբաթվա ընթացքում։ Անցած հինգշաբթի օրը մի խումբ ակտիվիստներ նույն վայրում այրել էին Ղուրանը և ոտնահարել Իրաքի դրոշը։ Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկեն դատապարտել է ակցիան և տեղի ունեցածը որակել «հիմարություն և սրբապղծություն»:

 

Այդ միջադեպից հետո հարյուրավոր մարդիկ Բաղդադում գտնվող Դանիայի դեսպանատան մոտ են հավաքվել՝ վանկարկելով կրոնական կարգախոսներ: Բասրա քաղաքում էլ ցուցարարները հրկիզել են փախստականների հարցերով դանիական հումանիտար առաքելության շենքը։

 

Քաղաքականություն

Պատահարներ