ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորվեգացի պաշտոնյան ակնոց է գողացել, հետո էլ հրաժարական տվել

Հունիսին Օսլոյի օդանավակայանում արևային ակնոցների գողության հետ կապված սկանդալից հետո նորվեգական ձախակողմյան Rødt կուսակցության առաջնորդ Բյորնար Մոքսնեսը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հուլիսի 24-ին հայտնում է korrespondent.net-ը: 

 

Օսլոյի օդանավակայանի խանութում Hugo Boss-ի արևային ակնոցների գողության պահը ֆիքսել են հսկողության տեսախցիկները։

 

Պատգամավորը նախ ասել է, որ պատահաբար վերցրել է ակնոցներն ու չի հասցրել վերադարձնել։ Ավելի ուշ նա իր արարքն անվանել է «մեծ սխալ» և համաձայնել է վերադարձնել 267 եվրո:

 

Լրատվամիջոցները գրում են, որ նա թողնում է կուսակցության ղեկավարի պաշտոնը, բայց շարունակում է աշխատել որպես պատգամավոր։

Քաղաքականություն

Պատահարներ