Տուն հրավիրված 24-ամյա դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ. նա ձերբակալվել է

Տուն հրավիրված դիմահարդարը դրամապանակից փող է գողացել։ Այս մասին հուլիսի 23-ին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին։ 

 

Նա հայտնել է, որ իր բնակարան հրավիրված դիմահարդարը դրամապանակից գողացել է 90 000 դրամ:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա աղջիկը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել է: 

 

Նշվում է, որ կազմված փաստաթղթերը ուղարկվել են քննչական բաժին:

Քաղաքականություն

Պատահարներ