ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելում գիշերը թեժ է եղել․ այսօր բուժաշխատողները գործադուլ կանեն

Իսրայելում գիշերը կրկին թեժ է եղել։ Դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագծի ընդունումից հետո բողոքի ակցիաներն ավելի մեծ թափ են հավաքել։ 

 

Jerusalem Post-ը հայտնում է, որ զանգվածային ցույցերին այսօր կմիանան նաև բուժաշխատողները։ Այսօր գործադուլին կմիանա բժիշկ-օրդինատորների 73 %-ը։

 

Բողոքի ակցիաները շարունակվել են նաև գիշերը։ Ցուցարարները փակել են մայրուղիները։ The Times of Israel- հաղորդում է՝ հեծյալ ոստիկանության և ջրցան մեքենաների միջոցով Թել Ավիվի գլխավոր մայրուղիներից մեկը հնարավոր է եղել բացել միայն գիշերը ժամը 1-ից հետո՝ չնայած հազարավոր ցուցարարներ շարունակել են ցույցը մոտակա խաչմերուկներից մեկում։

 

Երուսաղեմում նույնպես ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ են օգտագործել։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում առնվազն 5 ցուցարար և 3 ոստիկան է վիրավորվել։

Քաղաքականություն

Պատահարներ