«44-օրյա պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը». Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք հարվածի տակ ենք դրել պետությունն ու պետականությունը, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ՝ շատ լավ մտադրություններով, կամ շատ լեգիտիմ մտավախություններով»,- ասել է նա:

 

Ըստ Փաշինյանի՝ այսօր էլ նույն վիճակն է:

 

«Հայաստանը դնել կոնֆորտացիոն ռեժիմում՝ նշանակում է Հայաստանը, ինքնիշխանությունն ու անկախությունը դատապարտել չգոյության։ Ես համոզված եմ սրանում»,- հավելել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ