Փոսերը ամիսներով մնում են, նոր ասֆալտը նորից քանդում շինարարություն են անում,սա նորմա՞լ եք համարում. Auroranews-ի հարցը վարչապետին

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին հարց հնչեց մայրաքաղաքի փոսերի մասին առ այն, որ մեքենաները կոտրվում են փոսերի պատճառով, բայց ոչ ոք դրա համար չի տուգանվում, մինչդեռ պետությունն վարոդներին տուգանում է, երբ երկրորդ գծում են  կանգնում կամ որևէ խախտում են անում։

 

«Մեքենաս կոտրում եմ բաց դիտահորերի, փոսերի մեջ, ճանապարհները կահավորված չեն, լույս անդրադարձնող նշաններ չկան, նոր արված ասֆալտը մեկ օր կամ մեկ ժամ հետո քանդում և ջրագիծ են անցկացնում, և պետությունը այս ամենի համար ոչ մեկի չի տուգանվում։ Հարկ եմ վճարում, գույքահարկ, փոսը ամիսներով մնում է էդպես, և որևէ պատասպխանատու չի ազատվում աշխատանքից կամ դատվում։ Դա նորմա՞լ եք համարում, երբ որ պատասխանատու պաշտոնյան ասում է՝ փոսերի անուն չլսեմ։ Ինչո՞ւ է պետությունը միայն մեզ տուգանում, ինչո՞ւ չի տուգանում ինքն իրեն, տենդեր շահած գործատուին, չինովնիկին, որը պատասխանատու է այս ամենի համար։ Այս ամենը վերջ կունենա՞»,-հարցրեց Auroranews լրագրողը։

 

Փաշինյանը կարճ պատասխանեց՝ այո։

 

-Ե՞րբ, 100 տարի հետո՞,-հարցրեց լրագրողը։

 

«Շուտով»,-դարձյալ մեկ բառով արձագանքեց Փաշինյանը, ապա ավելացրեց․ 

 

«Եկեք ոչ թե ասենք, թե ինչ կա անելու Երևանում, եկեք ասենք, թե ինչ է արվել Երևանում։ Հիմա, եթե Դուք ասեիք, որ այ, ինչ որ Դուք նշեցիք, էդ բոլոր պրոբլեմները լուծված էին, չկային էդ պրոբլեմները, և արդյունքում, օրինակ, 2018 թվականի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորվեց անարդյունավետ քաղաքային իշխանություն՝ ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, որի պաշտոնավարման արդյունքում այդ բոլոր խնդիրներն առաջացան, ես դա կքննարկեի։ Էն, որ Ձեր ասած՝ բազմաթիվ խնդիրներ կան, բայց ես՝ որպես լրագրող, ինքս էդ խնդիրներին բազմիցս անդրադարձել եմ՝ սկսած 1993 թվականից։ Տեսեք, ասում ենք ՝մենք հարկերը վճարում ենք, ինչքանո՞վ ենք վճարում և ինչքա՞ն ենք վճարում»։

 

Նրա խոսքով՝ երբ Երևանում դուրս է գալիս քայլելու, ինքը տասնյակ ձայնային հաղորդագրություններ է ուղարկում թվարկված հարցերի վերաբերյալ պատասխանատու պաշտոնյաներին, և ինքը գիտի, որ այդ բարձրացված հարցերի մի մասը արագ լուծվում է, մի մասը տարբեր պատճառներով անմիջապես չի լուծվում։ 

 

«Հիշո՞ւմ եք, էն ժամանակ  երբ որ խնդիր էր առաջացել, ես էլ էդ հարցը բազմիցս բարձրացրել եմ, որ ասել եմ՝ հո քաղաքացին տուգանելու մատերիա՞լ չի, հետո ինձ ասում էին՝ բա ո՞նց ա, հիմա տուգանվելու մատերիա՞լ ա»,-ասաց նա՝ բացատրելով, որ հիմա նոր տրամաբանություն է մտել՝ բալային համակարգ, քրեական պատասպանատվությանբ համակարգ, որպեսզի կարգուկանոն հաստատվի։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ