ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ չհանձնելու մեջ, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ. Փաշինյան

Ո՞վ է ասում, որ այդքան թուքումուր ուտելը հեշտ, հաճելի բան է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ 1 աշխատասենյակ: Ես զոհավածների ծնողների հետ շփվում եմ, իրենք ինձ հարցեր տալու հնարավորություն ունեցել են, ընդ որում և՛ քաղաքավարի, և՛ կոպիտ, և՛ էմոցիոնալ: Ասել է Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

«Քննիչ հանձնաժողովում ասացի, որ մեղավոր եմ ինձ զգում, բայց եկեք հասկանանք, ինչում եմ ինձ մեղավոր զգում, որովհետև այն բանում ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի:

 

Մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ: Այստեղ մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա վարչապետ: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվեցիր, մյուս մասն ասում է՝ դավաճա՛ն, չտվեցիր»,- ասել է վարչապետը:

Քաղաքականություն

Պատահարներ