Թուրքիայում շուրջ 100.000 ռուսաստանցի կացության իրավունք է ստացել

2022 թվականին Թուրքիայում կացության թույլտվությունների քանակով առաջատարները ռուսներն են՝ այդ փաստաթուղթը ստացել է Ռուսաստանի գրեթե 100.000 քաղաքացի։ Այս մասին են վկայում երեքշաբթի օրը հրապարակված Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի Turkstat-ի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։


Նշվում է, որ հանրապետությունում երկարաժամկետ բնակության իրավունքի համար փաստաթղթի համար դիմել է 99 898 ռուսաստանցի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր ազգությունների մեջ, որոնք անցյալ տարի դիմել են Թուրքիայում բնակության թույլտվություն ստանալու համար։

 

Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 32539 մարդ։ Երրորդում՝ Իրանի քաղաքացիները՝ 25997։ 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ