Ադրբեջանի նախկին վարչապետը մահացել է Ստամբուլում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ

Մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովը։ 
 

Ըստ տեղեկությունների՝ Սուրեթ Հուսեյնովը մահացել է սրտի կանգից՝ Ստամբուլում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Տեղեկությունը հայտնել  է  minval.az-ը։

 

Նշենք, որ Սուրետ Հուսյենովն Ադրբեջանի 4-րդ վարչապետն է եղել, նա պաշտոնավարել է 1993-1994թթ։ Նա պաշտոնանկ է արվել Գյանջայի դեպքերից հետո, և պետական հեղաշրջում կազմակերպելու համար 1999թ. դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն Իլհամ Ալիևի հրամանագրով 2004թ. Հուսեյնովին ներում է շնորհվել։

Քաղաքականություն

Պատահարներ