«Դիսնեյ»-ը չեղարկեց՝ Աթաթուրքի մասին պատմող սերիալը մեծ էկրան չի բարձրանա

«Դիսնեյ Պլյուս»-ը  որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ սերիալն արժեցել է 8 միլիոն դոլար, այն նկարահանել է հենց «Դիսնեյ»-ը։ 

 

Նշենք, որ ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր՝ 6 մասից բաղկացած սերիալը պիտի եթեր դուրս գար այս տարվա հոկտեմբերի 29-ին։

 

Այժմ Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերափոխվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի նոյեմբերի 3-ից, սակայն միայն Թուրքիայի կինոթատրոններում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումը (ANCA) Դիսնեյից պահանջել էր չեղարկել ռազմական հանցագործի մասին սերիալի ցուցադրությունը ։


 

Քաղաքականություն

Պատահարներ